Բաժիններ՝

Ովքե՞ր են «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդները. Մրցանակը կհանձնվի այսօր

Այսօր կեսգիշերին տեղի կունենա «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը:

Մրցանակի հավակնորդների շարքում են Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենթուս»), Լուկա Մոդրիչը («Ռեալ Մադրիդ»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Անտուան Գրիզմանը («Ատլետիկո Մադրիդ»), Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), Նեյմարն ու Կիլիան Մբապեն (ՊՍԺ):

Բացի այս ֆուտբոլիստներից, լավագույնների շարքում են նաև Սերխիո Ագուերոն, (Արգենտինա, «Մանչեսթեր Սիթի»), Ալիսոնը (Բրազիլիա, «Ռոմա» / «Լիվերպուլ»), Գարեթ Բեյլը (Ուելս, «Ռեալ Մադրիդ»), Քարիմ Բենզեման (Ֆրանսիա, «Ռեալ Մադրիդ»), Էդինսոն Կավանին (Ուրուգվայ, ՊՍԺ),Կևին դե Բրույնեն (Բելգիա, «Մանչեսթեր Սիթի»), Տիբո Կուրտուան (Բելգիա, «Չելսի» / «Ռեալ Մադրիդ»), Ռոբերտո Ֆիրմինիոն (Բրազիլիա, «Լիվերպուլ»), Դիեգո Գոդինը (Ուրուգվայ, «Ատլետիկո Մադրիդ»), Էդեն Ազարը (Բելգիա, «Չելսի»), Իսկոն (Իսպանիա, «Ռեալ Մադրիդ»), Նգոլո Կանտեն (Ֆրանսիա, «Չելսի»), Հարրի Քեյնը (Անգլիա, «Տոտենհեմ»), Ուգո Լորիսը (Ֆրանսիա, «Տոտենհեմ»), Մարիո Մանջուկիչը (Խորվաթիա, «Յուվենթուս»), Սադիո Մանեն (Սենեգալ, «Լիվերպուլ»), Մարսելոն (Բրազիլիա, «Ռեալ Մադրիդ»), Յան Օբլակը (Սլովենիա, «Ատլետիկո Մադրիդ»), Պոլ Պոգբան (Ֆրանսիա, «Մանչեսթեր Յունայթեդ»), Իվան Ռակիտիչը (Խորվաթիա, «Բարսելոնա»), Սերխիո Ռամոսը (Իսպանիա, «Ռեալ Մադրիդ»), Լուիս Սուարեսը (Ուրուգվայ, «Բարսելոնա»), Ռաֆայել Վարանը (Ֆրանսիա, «Ռեալ Մադրիդ»):

Ի տարբերություն Ballon d’Or-ի, այս մրցանակաբաշխությունից առաջ չեն առանձնացվում առաջատարները, և ցուցակը մինչև վերջին պահը մնում է անփոփոխ: Հենց սա է պատճառը, որ վերջին շաբաթներին ամենահայտնի մարզական լրատվականները փորձում են պարզել, թե ով է լավագույնը՝ըստ իրենց ինսայդերական աղբյուրների:
Այս պահին նշվում է 5 հինական թեկնածուի անուն:

Կարդացեք նաև

Լուկա Մոդրիչ (Խորվաթիա, «Ռեալ Մադրիդ»)

Քվեարկությանը մասնակցող յուրաքանչյուր լրագրող ինքն է որոշում, թե որ չափորոշիչները պետք է օգտագործվեն ընտրության ժամանակ, սակայն մեծամասնության համար ամենից կարևորը ֆուտբոլիստի ստացած մրցանակներն են: Խորվաթ ֆուտբոլիստը 2018 թվականին նվաճեց Չեմպիոնների լիգան «Ռեալի» հետ, իսկ հետո Խորվաթիայի հավաքականի հետ դուրս եկավ Ռուսաստանում անցկացվող Աշխարհի գավաթի եզրափակիչ: Արդյունքում, Մոդրիչն արժանացել է Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, ինչպես նաև դարձել է լավագույնը՝ ըստ ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի: Օրերս «Onda Cero» ռադիոկայանը հաղորդեց, որ դեկտեմբերի 3-ին Մոդրիչը կհավաքի անհատական մրցանակների ամբողջական փաթեթ:

Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Յուվենթուս»)

Պորտուգալացին «Ոսկե գնդակի» ռեկորդակիր է Լիոնել Մեսսիի հետ՝ երկուսն էլ պարգևատրվել են հինգ անգամ: Վերջին երկու տարիների ընթացքում Ռոնալդուն ոչ մի մրցակից չուներ, քանի որ իր թիմը հաղթել էր Եվրո 2016-ում, իսկ «Ռեալը» երկու անգամ նվաճել էր Չեմպիոնների լիգայի գավաթը:

Այս անգամ ևս Ռոնալդուն մրցանակաբաշխությանը միանում է գխավոր ակումբային տիտղոսով և տասնյակ գոլերով, սակայն լրագրողները համոզված են, որ Ռոնալդուի և Մեսսիի հեգեմոնիան ավարտված է: Պետք է նշել, որ Ռոնալդուի Պորուգալիան այդքան էլ լավ չդրսևորեց իրեն Աշխարհի առաջնության ժամանակ:

Մարզական հայտնի լրատվամիջոցները գրում են, որ Ռոնալդուն այսօր ներկա չի լինի մրցանակաբաշխությանը, քանի որ գիտի, որ ինքը չի նվաճելու մրցանակը:

Անտուան Գրիզման (Ֆրանսիա, «Ատլետիկո Մադրիդ»)

Ըստ լրատվամիջոցների՝ Անտուան Գրիզմանը ևս ներկա չի լինի մրցանակաբաշխությանը՝ չնայած նրա նվաճումներն ավելին են, քան Ռոնալդուինը, և ոչ պակաս, քան Մոդրիչինը:
Գրիզմանի նվաճումներն իրոք տպավորիչ են: Նա մադրիդյան ակումբի հետ հաղթեց Եվրոպա լիգայում, իսկ ամիսներ անց բարձրացրեց Աշխարհի չեմպիոնի գավաթը Ռուսաստանում: Բացի այդ, նա ճանաչվեց Աշխարհի առաջնության 3-րդ լավագույն ֆուտբոլիստը:

Պետք է նշել նաև, որ մրցանակը հանձնելու է France Footbal-ը, իսկ Գրիզմանն էլ ֆրանսիացի է: Շատ լրագրողներ համոզված են, որ նախապատվությունը կտրվի հենց Գրիզմանին:

Սակայն նույն «Onda Cero» ռադիոկայանը, որն առաջին հորիզոնականում նշել էր Մոդրիչին, հաղորդել է, որ, ըստ իր աղբյուրների՝ Գրիզմանը քվեարկությամբ 2-րդն է:

Կիլիան Մբապե (Ֆրանսիա, ՊՍԺ)

19-ամյա հարձակվողի համար անցնող տարին շատ արդյունավետ էր: ՊՍԺ-ի կազմում Մբապեն հաղթեց 3 ազգային տիտղոսները՝ հաղթելով առաջնությունում և նվաճելով երկրի և Լիգայի գավաթները:

Ռուսաստանում կայացած Աշխահի առաջնությունը ևս շատ հաջողակ էր Մբապեի համար. նա Ֆրանսիայի հավաքականի հետ հաղթեց առաջնությունում, ընդգրկվեց ԱԱ-2018-ի խորհրդանշական հավաքականում և դարձավ մունդիալի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը:

Այս ամենը բավական է տիտոսը նվաճելու համար, սակայն կա տպավորություն, որ երիտասարդ ֆուտբոլիստի ժամանակը դեռ չի եկել: Մբապեի խաղը կասկած չի թողնում, որ առաջիկա տարիներին նա կնվաճի այս տիտղոսը:

Ռաֆայել Վարան (Ֆրանսիա, «Ռեալ Մադրիդ»)

«Ոսկե գնդակի» ապագա հաղթողի մասին խոսելիս շատերը մոռանում են մադրիդյան ակումբի այս պաշտպանին՝ չնայած նա միակն է հավակնորդներից, որ հաղթել է 2 ամենակարևոր մրցաշարերում՝ Աշխարհի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում:
Վարանը չի ստացել անհատական մրցանակներ, սակայն ընդգրկվել է Աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականում: Մամուլը նշում է, որ Վարանն այսօր հաղթելու այնքան էլ մեծ հնարավորություն չունի: Գուցե խնդիրը դիրքի մեջ է, քանի որ պաշտպանները քիչ են ստանում այս մրցանակը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս