Անանը կոչ է արել Սիրիայի հարցում ներգրավել Իրանին

Սիրիայում միջազգային միջնորդ Քոֆի Անանն անհրաժեշտ է համարում հակամարտության երկու կողմերի վրա միջազգային ճնշման ուժգնացումը` երկրում բռնությունների ալիքին վերջ դնելու համար:
Հունիսի 22-ին ելույթ ունենալով Ժնեւում, Քոֆի Անանը նկատել է, որ իր առաջարկած ծրագրի իրագործման ժամանակը կարող է անհետ կորչել: Անանի խոսքով, Սիրիայում իրավիճակի կարգավորման գործին պետք է ներգրավել Իրանին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Այսօր հայտնի է դարձել, որ սիրիական Հալեպ նահանգում 25 մարդ է զոհվել զինված հարձակման արդյունքում:

Տեսանյութեր

Լրահոս