Թեստ. կենդանին, որին առաջինն եք տեսնում, կպատմի՝ ինչպիսի մարդ եք
1. Կոալա: Բարի եք, նուրբ, ձեզ դուր է գալիս լավ հարաբերություններ կառուցել մարդկանց հետ՝ անկախ նրանց բնավորությունից: Սա նաև նշանակում է, որ ձեզ դուր են գալիս փոքր ուրախությունները կյանքում, միշտ ժամանակ եք գտնում դրանք վայելելու համար: Մարդկանց մեջ և աշխարհում միշտ լավագույնն եք որոնում, ձգում եք մարդկանց:
2. Ընձուղտ: Ձգտում եք պարզ ապրել, շատ երազել: Ցանկանում եք հասնել աստղերին, բայց գիտակցում եք իրականությունը, ամուր կանգնած եք հողին: Համեստ եք, հարմարվող: Ձեր գլխում զարմանալի մտքեր են ծնվում: Երազող մարդ եք:
3. Փիղ: Մեծ հոգի ունեք: Ցանկանում եք շատ բան հասցնել, անում եք հնարավոր ամեն բան՝ բարի ու ջերմ լինելու համար: Չեք սիրում ցուցադրել ձեր ուժեղ կողմերը: Գիտեք, որ ուժեղ եք, երբեք ձեր կամքը չեք թելադրում:
4. Խոզ: Խելացի եք, խորամանկ, հարմարվող: Սուր միտք ունեք, գիտեք՝ ինչ եք ցանկանում ստանալ կյանքից, և ինչպես կարելի է դրան հասնել: Խորաթափանց եք, ինտելեկտուալ կարողություններով հաճախ գերազացնում եք մյուսներին: Ձեր կարողությունների շնորհիվ կարող եք հաղթել մրցակիցներին նրանց իսկ սկսած խաղում:
5. Բադ: Արտաքինից հանգիստ ու կազմակերպված մարդու տպավորություն եք թողնում, բայց բազմաթիվ մտքեր ու զգացմունքներ ունեք: Թաքցնում եք իրական բնավորությունը, հազվադեպ բացահայտում մտքերը: Ոչ բոլորը գիտեն՝ ով եք, ինչ եք մտածում, բայց նրանք, ում առաջ բացել եք ձեր սիրտը, գիտեն՝ որքան հարուստ ներաշխարհ ունեք:
6. Կատու: Պայքարող մարդ եք, ով կարող է հաղթահարել ամենավատ իրավիճակները: Կատվի նման պատրաստ եք ամեն ինչի՝ ողջ մնալու համար: Ձգտում եք լինել այնպիսին, ինչպիսին իրականում եք, և ձեզ առանձնապես չի հետաքրքրում՝ ինչ են մարդիկ ասում ձեր մասին: Պարզապես անում եք ձեր աշխատանքը: Տաղանդավոր եք, նման չեք մյուսներին:
7. Բու: Իմաստուն եք, հանգիստ, բավական ուժեղ: Չեք շտապում որոշումներ կայացնել, բայց անհրաժեշտության դեպքում արագ եք ընտրություն կատարում: Իմաստնությունն առաջնորդում է ձեզ: Կարողանում եք ճանաչել մարդկանց:
8. Արջ: Միաժամանակ ուժեղ և անհանգիստ մարդ եք: Նուրբ ու ջերմ եք մարդկանց համար, ում սիրում եք, բայց կարող եք մաս-մաս անել նրանց, ովքեր համարձակվում են սպառնալ ձեզ կամ ընտանիքին: Գիտակցում եք ձեր ուժը, ձգտում եք մտքերը չպարտադրել մյուսներին: Աշխատում եք չխառնվել մարդկանց գործերին այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն դրդում անել դա:
Նյութը infoniac.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը