Աղիներում մակաբույծների առկայության 6 նշաններ

Տրված նշանները կարող են մատնանշել և առողջության հետ կապված այլ խնդիրների առկայության մասին, բայց եթե ձեզ մոտ կա ավելի, քան 2 նշան, արժե այցելել մասնագետի, որ անցնեք ախտորոշում։

Աղիներում մակաբույծների առկայությունը շատ տհաճ երևույթ է։ Այնուամենայնիվ, տիպիկ նշանների ի հայտ գալու պարագայում դուք չպետք է ամոթի զգացողություն ունենաք։

Հիշեք, որ մակաբույծների առկայությունն աղիներում բավականին տարածված խնդիր է։ Այն չի վերաբերում միայն երրորդ աշխարհի երկրներին։

Խորհրդակցեք բժշկի հետ ու հետևեք նրա բոլոր ցուցումներին, որ առավելագույնս արագ լուծեք այդ խնդիրը։

Կարդացեք նաև

Մակաբույծ է ընդունված անվանել այն օրգանիզմները, որոնք ապրում և սնվում են ուրիշների հաշվին։ Աղիքային մակաբույծներն օրգանիզմներ են, որոնց կյանքն ամբողջովին կախված է մարդու առողջությունից ու սննդից։

Աղիքային մակաբույծները կարող են մարմնի մեջ ընկնել տարբեր եղանակներով։ Վարակվելու ամենատարածված ճանապարհը սննդայինն է։

Մակաբույծներ կարող են գտնվել հում տավարի կամ խոզի մսի մեջ։ Դրանցով կարող են վարակված լինել ջուրը կամ մրգերն ու բանջարեղենը, որոնք ջերմային մշակման չեն ենթարկվել։

Շատ հեշտ է վաստակել «մակաբույծներ» աղիներում՝ կենդանիների հետ շփվելիս, այդ թվում և՝ տնային կենդանիների՝ կատուների, շների, թռչունների հետ կոնտակտի ժամանակ։

Գոյություն ունի աղիքային որդերի մի քանի տեսակ, որոնք տարբեր անուններով են հայտնի՝ գիտական և ժողովրդի մեջ ընդունված։ Դրանք կարող են ունենալ տարբեր ձևեր ու չափեր ու հարուցել տարատեսակ նշաններ։

Աղիներում մակաբույծների առկայության նշանները՝

Դիարեա կամ փորլուծություն

Դիարեան զանազան հիվանդությունների ժամանակ տարածած նշան է։ Իհարկե, պարտադիր չէ, որ այն կապված լինի աղիներում մակաբույծների առկայության հետ։ Պատճառների շրջանակը բավականին ընդարձակ է՝ անորակ սննդի օգտագործումից՝ մինչև սրտային և ռեսպիրատոր՝ շնչառական ինֆեկցիաներ։ Չի կարելի անտեսել նաև այն փաստը, որ դիարեան հաճախ արտահայտվում է նաև միաբջիջ աղիքային մակաբույծների դեպքում։

Այդ մակաբույծներին նաև որդեր են անվանում, և անհնար է դրանք անզեն աչքով նկատել։

Եթե այդ որդերը չափերով մեծ են, դիարեան առաջանում է միայն դրանց՝ աղիներում չափից շատ կուտակվելու դեպքում։ Այս դեպքում հիվանդը դրանք կարող է հայտնաբերել իր աթոռի վրա։

Ցավ ստամոքսում

Շատ հիվանդներ այն կարող են շփոթել ցնցումների ու սպազմների հետ։ Աղիներում որդերի առկայության դեպքում ցավը ուժեղ ու կտրուկ է, ընդհատվող։

Կանայք հաճախ անտեսում են դա՝ ամեն ինչ վերագրելով ցավոտ դաշտանային ցիկլին։

Աղիներում աղիքային մակաբույծների առկայությամբ պայմանավորված ստամոքսի ցավն ախտահարում է որովայնի ստորին հատվածը։

Նշված սիմպտոմը մատնանշում է երկար որդերի առկայությունը, որոնք սնվում են անմիջականորեն աղիների պատերից։ Դա գրգռում է նյարդային վերջավորությունները և հարուցում ուժեղ ցավեր։

Դանդաղեցված աճ

Այս նշանը շատ տարածված է երեխաների ու դեռահասների շրջանում։ Այս մակաբույծները սնվում են տիրոջ օրգանիզմի նյութերով։

Այս աղիքային մակաբույծներն օգտագործում են մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են նորմալ աճի համար։

Աղիքային ճիճուներ ունեցող երեխաները, որպես կանոն, ցածրահասակ են ու ավելի նիհար՝ համեմատած ուրիշների հետ։ Կարելի է նաև նկատել, որ նրանք ավելի պակաս աշխույժ են, նույնիսկ օրվա ամենասկզբում։

Այնպես որ, եթե ձեր երեխան ցերեկը շատ է քնում և, միևնույն է, հոգնած է արթնանում, հնարավոր է՝ նրա աղիներում ճիճուներ են հայտնվել։ Խորհրդակցեք բժշկի հետ, որպեսզի նա համապատասխան բուժում նշանակի։

Հոգնածություն

Հոգնածությունը թերսնման հնարավոր նշան է, այսինքն՝ ճիճուների առկայության հետևանք, քանի որ օրգանիզմին ավելի շատ չեն բավականացնում սննդարար նյութեր։ Մարդը սկսում է քնկոտություն ու թուլություն զգալ։

Եթե դուք փոփոխություններ եք նկատում էներգետիկ մակարդակում, հնարավոր պատճառներից մի բացառեք ճիճուների առկայությունն աղիներում։

Չոր հազ

Ճիճուների տարատեսակների մեծ մասն իր կյանքի գերակշիռ մասն անց է կացնում մարդու աղիներում։ Սակայն առաջին փուլում ճիճուները կարող են զարգանալ և մարդու օրգանիզմի այլ մասերում։

Որոշ մակաբույծներ տեղափոխվում են թոքեր և մարսողական համակարգ։ Դա կարող է հարուցել զգայուն հյուսվածքների բորբոքում։

Չոր հազը, որն անհնար է թեթևացնել դեղամիջոցների օգնությամբ, կարող է մատնանշել ճիճուների առկայությունը։

Այս նշանը կարող է ցավ հարուցել և ուժեղ դիսկոմֆորտ։

Ախորժակ

Աղիքային մակաբույծներն իրենցից ներկայացնում են մարմնում տեղավորված որոշակի զանգված։ Եվ չնայած այն բանին, որ դուք ֆիզիկապես չեք զգում դրանց առկայությունը, ձեր մարմինն անդադար աղիներից նյարդային իմպուլսներ է ստանում։

Այդ իմպուլսներն ուղեղին տեղեկացնում են այն մասին, որ աղիները լիքն են, միայն թե նա ինքը կարող է որոշել, թե ինչով՝ սնունդո՞վ, թե՞ մակաբույծներով։

Այսպիսով, զարմանալի չէ, որ մարդու մոտ սկսում է փոխվել ախորժակը։ Օրեցօր նա սկսում է ավելի քիչ ուտել ու շատ արագ հագենալ քիչ քանակությամբ ուտելիքից։

Մյուս կողմից, կան այնպիսի ճիճուներ, որոնք չափազանց շատ սննդարար նյութեր են օգտագործում։ Դա հարուցում է  մարդկային օրգանիզմում դրանց անբավարարությունը։ Եվ այդ ժամանակ, ընդհակառակը, հիվանդը կարող է ուժեղ քաղց զգալ ու ավելացնել սննդի քանակությունը։

Ամեն դեպքում անհրաժեշտ է ծայրահեղ ուշադիր լինել նման փոփոխությունների նկատմամբ։

Վերը նշված նշաններից մեկը չի նշանակի, որ դուք ճիճուներ ունեք, բայց եթե դուք 2 և ավելի նշաններ եք նկատել, ավելի լավ է դիմել բժշկի։

Պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս