Ֆրանսիացի ծնողները երեխային անվանել են Գրիզման Մբապե
Ֆրանսիական փոքր Բրիվե քաղաքում բնակվող ծնողներն իրենց նորածին որդուն անվանել են Գրիզման Մբապե՝ այն ֆուտբոլիստների պատվին, որոնք մեծապես նպաստեցին 2018թ. Աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականի հաղթանակին:
Ամուսինների որոշումն արժանացել է տեղի իշխանությունների դժգոհությանը, որոնց կարծիքով՝ նման անունը երեխայի կյանքում խնդիրներ կստեղծի և հակասում է ազգանունը պահպանելու իրավունքին, հաղորդում է AFP-ն:
Ֆրանսիական օրենքի համաձայն՝ դատարանը կարող է պահանջել ծնողներից՝ փոխել անունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը