Բաժիններ՝

Լուսնի գրունտի մասնիկներ են վաճառել Sotheby՚s-ի աճուրդում

Նյու Յորքում Sotheby՚s-ի աճորդում 855 հազար դոլարով վաճառել են Լուսնի գրունտի այն մասնիկները, որոնք 1970 թվականին Երկիր է բերել խորհրդային «Լուսին-16» ավտոմատ կայանը: Այդ մասին հաղորդվում է աճուրդային տան կայքում: Լուսնի գրունտի՝ աճուրդով վաճառված մասնիկները դրված են մետաղե տուփի մեջ՝ «Լուսին-16-ի գրունտի մասնիկներ» ռուսերեն մակագրությամբ:

Այդ նմուշները վաճառքի է հանել դրանց տերը, որը դրանք ձեռք է բերել 1993 թվականին Sotheby՚s-ի աճուրդում: Ինչպես նշել է աճուրդային տունը, Լուսնի գրունտի այդ մասնիկները միակն են, որոնք պաշտոնապես տրվել են մասնավոր անձի սեփականության:

Լուսնի գրունտի՝ աճուրդով վաճառված մասնիկները նախկինում պատկանել են Նինա Կորոլյովային՝ խորհրդային տիեզերական ծրագրի ղեկավար Սերգեյ Կորոլյովի կնոջը: ԽՍՀՄ-ի կառավարությունը նմուշները Կորոլյովի կնոջն էր հանձնել ի նշան հռչակավոր ակադեմիկոսի վաստակի ճանաչման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս