Բաժիններ՝

Ֆրանսիացի երկու ռեստորատորներ գլխավորել են La Liste-2018-ի լավագույն հաստատությունների վարկանիշը

Ֆրանսիացի հայտնի շեֆ-խոհարար Գի Սավուայի ռեստորանը, որը կրում է նրա անունը, երրորդ տարին անընդմեջ գլխավորում է La Liste-ի ամենամյա վարկանիշը: Նաեւ, հրապարակված ցուցակի համաձայն, որը բաղկացած է ամբողջ աշխարհի 1000 հաստատություններից, երկրորդ տեղը բաժին է հասել նյույորքյան Le Bernardin հաստատությանը՝ Էրիկ Ռիփերի ղեկավարությամ։

Ինչպես եւ անցյալ տարի, Գի Սավուայի ռեստորանը, որը «Գիդ Միշլեն»-ի եռակի աստղակիր է, վաստակել է 99,75 միավոր: Le Bernardin-ը վաստակել է 9,5 միավոր, ինչպես եւ ճապոնական Ginza Kyubey-ը, որն զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

Ցուցակում շատ են տարբեր ուղղվածության ռեստորանները բոլոր երկրներից, բայց քանակական հարաբերակցությամբ առաջինը, ինչպես եւ անցյալ տարի, ճապոնացիներն են: Նրանց հաստատությունների քանակն ավելացել է՝ հասնելով 148-ի՝ մեկ տարի առաջվա 134-ի դիմաց: Երկրորդ տեղում Չինաստանն է (143 ռեստորան) այն դեպքում, երբ բարձրաճաշակ խոհանոցի ֆրանսիական տները եւ պարզապես որակյալ բիստրոները ներկայացված են 116 թվաքանակով՝ երկուսով պակաս, քան 2017 թվականին:

La Liste վարկանիշը գոյություն ունի 2015 թվականից եւ կազմվում է հարյուրավոր գաստրոնոմիական գիդերի եւ Yelp-ի ու TripAdvisor-ի նման ինտերնետ-կայքերի արձագանքների, ինչպես նաեւ ԶԼՄ-ների գրախոսականների հիման վրա: Դրանում հաշվառված են աշխարհի 165 երկրների հաստատություններ:

Այն ստեղծվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ՝ ի հակակշիռ «Աշխարհի 50 լավագույն ռեստորանները» բրիտանական վարկանիշի, որին ֆրանսիացիները մեղադրում են ֆրանսիական հաստատությունների նկատմամբ անբավարար ուշադրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս