Պայթյուն է որոտացել Դոնեցկում «Կոմունիստական» կուսակցության համագումարի անցկացման վայրում
Դոնեցկում «Կոմունիստական» կուսակցության համագումարի անցկացման վայրում պայթյուն է որոտացել, որի հետևանքով նախնական տվյալներով երեք մարդ է տուժել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ազգային խորհրդի պատգամավոր Վլադիսլավ Բերդիչևսկին:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տուժածներից մեկը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի թեկնածու Իգոր Հակիմզյանովն է: Բազմաթիվ վնասվածքներ է ստացել նաև կուսակցության քաղաքային կոմիտեի քարտուղար Իրինա Յակինան:
Կուսակցության անդամ Գենադի Ֆոմենկոյի խոսքով՝ պայթյունի պահին շենքում շուրջ 50 մարդ է եղել: «Պայթյունի վայրում փաթեթ է հայտնաբերվել, որի ներսում ամեն ինչ այրված է եղել: Երկու կին է տուժել, նրանցից մեկը ծանր աստիճանի այրվածքներ ունի»,- պատմել է նա: