Բաժիններ՝

Մեսսին կրկին չի հրավիրվել հավաքական

Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սքալոնին հրապարակել է թիմի հայտացուցակը հոկտեմբերյան խաղերի համար:

Հայտացուցակից կրկին բացակայում է Լիոնել Մեսսին, ով չէր խաղում նաև սեպտեմբերյան խաղերում: Մամուլում նշվում է, որ Մեսսին ինքն է խնդրել իրեն չհրավիրել հավաքական, քանի որ իրեն ժամանակ է պետք հավաքականում իր ապագայի մասին մտածելու համար:

Ամենայն հավանականությամբ, Մեսսին 2018 թվականի ընթացքում չի խաղա Արգենտինայի հավաքականում: Արգենտինայի հայտացուցակն ունի հետևյալ տեսքը.

Դարպասապահներ` Սերխիո Ռոմերո, Ժերոնիմո Ռուլի, Ֆրանկո Արմանի:
Պաշտպաններ` Նիկոլաս Օտամենդի, Ռամիրո Ֆունես Մորի, Հերման Պեցելյա, Վալտեր Կաննեմմանի, Խուան Ֆոյտ, Նիկոլաս Տալյաֆիկո, Ալան Ֆրանկո, Ֆաբրիսիո Բուստոս, Ռենցո Սարավիա:

Կիսապաշտպաններ՝ Սանտյագո Ասկասիբար, Լեանդրո Պարեդաս, Ջովանի Լո Չելսո, Ֆրանկո Վասկես, Ռոդրիգո դե Պաոլ, Ռոբերտո Պերեյրա, Էդուարդո Սալվիո, Ֆրանկո Սերվի, Ռոդրիգո Բատալիա, Մարկոս Ակունյա, Մաքսիմիլիանո Մեսա, Էքսեկիոլ Պալասիոս:

Հարձակվողներ` Կրիսիան Պավոն, Գոնսալո Մարտինես, Պաուլո Դիբալա, Մաուրո Իկարդի, Լաուտարո Մարտինես, Անխել Կորեա, Ջովաննի Սիմեոնե:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս