Բաժիններ՝

ՊԲ շահագործումից հանված ավտոմեքենաները, դրանց առանձին ագրեգատները ու հանգույցները հանվելու են աճուրդ-վաճառքի

Համաձայն Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի՝ հոկտեմբերի 30-ին կայանալու է ՊԲ շահագործումից հանված ավտոմեքենաների, դրանց առանձին ագրեգատների ու հանգույցների աճուրդ-վաճառք:

Աճուրդ-վաճառքին կարող են մասնակցել զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամները, զինվորական հաշմանդամները, պահեստազորի զինծառայողները, ԱՀ ՊՆ և ՊԲ համակարգի զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք:

Հավելյալ տեղեկատվության համար դիմել ԱՀ ՊՆ սոցիալական պաշտպանության բաժին: Հեռ.՝ (047) 95 02 35

ՊԲ շահագործումից հանված ավտոմեքենաների, դրանց առանձին ագրեգատների ու հանգույցների աճուրդի անցկացման կանոնակարգը՝ ստորև:

Հավելված ԱՀ պաշտպանության նախարարի 2018    թ-ի ­­­­________ _________N          հրամանի

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՊԲ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆՎԱԾ ԵՎ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԱՌԱՆՁԻՆ ԱԳՐԵԳԱՏՆԵՐԻ ՈՒ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

  I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 1. Սույն կանոնակարգով կարգավորվում է ՊԲ շահագործումից հանված և դուրս գրված ավտոմեքենաները, դրանց առանձին ագրեգատներն ու հանգույցները  աճուր­դների միջոցով մասնավորեցման գործընթացը։

2. Սույն կանոնակարգով իրականացվող աճուրդի ձևը դասականն է:

3. Աճուրդների ընթացքում վճարները կատարվում են Հայաստանի Հանրա­պե­տու­թ­յան դրամով:

4. Աճուրդներն իրականացնում է ԱՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծ­ված  աճուրդային հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով): Հանձնաժո­ղո­­վի նիստը իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:

II ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

1. Աճուրդը կազմակերպվում է հրապարակային ծանուցման մեջ նշված օրը և ժա­մե­րին:

2. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կատարվում է ՀՀ պաշտպա­նութ­յան նախարարության «Մարտիկ» պաշտոնաթերթում և www. nkrmil.am պաշտոնական կայք էջում և զետեղվում է աճուրդի կայացման վայրում` աճուրդի օրվանից առնվազն 30 օր առաջ:

3. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի «Հրա­պա­րա­կային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահման­ված տեղեկությունները:

4. Գույքի վիճակի, ինչպես նաև գույքի վերաբերյալ հրապարակված տվյալների ան­ճշտության համար հանձնաժողովը պատասխանատվութ­յուն չի կրում, եթե ան­ճշտու­թյունը չի կատարվել վերջինիս կողմից:

5. Սույն կանոնակարգին կարելի է ծանոթանալ աճուրդի կազմակերպման վայ­րում կամ ԱՀ պաշտպանության նախարարության www.nkrmil.am պաշտոնական կայք էջում:

 III ԱՃՈՒՐԴԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԼՈՏԻ* ՈՒՍՈՒՄՆԱՍԻ­ՐՈՒ­Թ­ՅՈՒՆԸ

1. Աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ զոհված (մահացած) զին­ծա­ռա­յող­նե­րի ընտանիքների անդամները, զինվորական հաշմանդամները, պահեստազորի զինծառայողները,  ԱՀ ՊՆ և ՊԲ հա­մա­կար­գի զին­ծա­ռա­յո­ղները և նրանց հա­վա­սա­րեցված անձինք, ովքեր սահմանված կար­գով աճուրդին մաս­նակցելու դիմում  են հաս­ցեագրել ՊԲՀ վարչական խմբի  ղեկավար–հրամանատարի օգնական (ձև 1) և ստացել են աճուրդի մասնակ­ցի վկայական (ձև 2):

2. Մինչև 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ մնացորդային արժեք ունեցող ավտո­մո­բի­լային տեխնիկայի համար մեկնարկային գինը սահմանվում է 50.000 դրամ, իսկ 50.000 դրամից բարձր մնացորդային արժեքով ավտոմոբիլային տեխնիկայի մեկ­նար­կա­­յին գինը սահմանվում է մնացորդային արժեքի չափով:

3. Աճուրդի մասնակիցներն ազատված են աճուրդի մասնակցության վճարից:

4. Նախքան աճուրդի բացումը մասնակիցներն իրավունք ունեն ՊԲ 39590 զո­­րա­մասում ծանոթանալու աճուրդի ծանուցման մեջ նշված ավտոմոբիլային տեխ­նի­­կա­յին` հրապարակային ծանուցման պահից մինչև աճուրդի բացմանը նա­խոր­դող օրը` եր­կու­շաբթիից ուրբաթ օրերին` ժամը 09:00-17:00-ն ընկած ժամանա­կա­հատ­վածում` ներ­կա­յացնելով աճուրդի մասնակցի վկայականը:

5. Աճուրդի օրը` մինչև աճուրդի սկսվելը, հանձնաժողովը գրանցում է աճուրդի մաս­նակիցներին` ստուգելով նրանց ինքնությունը, լիազորությունները հավաստող    փաստաթղթերը, ինչպես նաև աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված այլ փաստաթղթերը, և յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է ներկա­յաց­ված մաս­նակ­ցի վկայականի համարին համապատասխան քարտ:

6. Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթ­ա­կա չեն:

IV ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

1. Աճուրդներն անցկացվում են դասական (գնի ավելացման) եղանակով:

2. Աճուրդն անցկացնում է աճուրդավարը, որը հրապարակում է աճուրդի ձևը, գնա­­յին հայտեր ներկայացնելու կարգը, լոտի անվանումը, բնութագրող ցու­ցա­նիշ­նե­րը, մեկ­նարկային գինը, աճուրդային նվազագույն քայլի չափը, որը սահմանվում է գույքի մեկ­նարկային գնի 5 տոկոսի չափով և կարող է կլորացվել հարյուր դրամի ճշտությամբ մին­չև առավելագույն ամբողջ թիվը:

3. Աճուրդի մասնակիցը բարձրացնում է իր` մասնակցի վկայականի համարին հա­­­մա­պատասխանող քարտը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով լո­տը ձեռք բերելու մասին:

4. Այն դեպքում, երբ հայտարարված գնով լոտը ձեռք բերելու համաձայ­նու­թ­յուն չի լի­նում, աճուրդավարը կրկնում է մեկնարկային գինը: Գույքը մեկնարկային գնով 3 ան­գամ առաջարկելիս գնորդների բացակայության դեպքում աճուրդը հա­մար­վում է չկա­յա­ցած և դադարեցվում է:

5. Աճուրդի ժամանակ յուրաքանչյուր մասնակից կարող է լոտի գինն ավե­լաց­նել մեկ կամ մեկից ավելի գնային հայտերով կամ հայտի չափից ոչ պակաս գու­մա­րով, բարձ­­րաց­նե­լով մասնակցի վկայականի համարին համապատասխանող հա­մա­րը (քարտը):

6. Աճուրդավարը շարունակում է աճուրդն այնքան ժամանակ, քանի դեռ չի մնա­­ցել առավելագույն գին առաջարկած մեկ մասնակից, որը համարվում է աճուր­դում հաղ­թած մասնակից՝ աճուրդավարի կողմից առաջարկված գինը երրորդ ան­գամ հայ­տա­րարելուց և մուրճիկի երրորդ հարվածից հետո:

7. Եթե աճուրդի ժամանակ մի քանի մասնակիցներ հավասար չափով միա­ժա­մա­­նակ գնային հայտ են ներկայացրել, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներ­­կա­յաց­վել, ապա առավելությունը տրվում է զոհված (մահացած) զին­ծա­ռա­յող­նե­րի ընտա­նիք­­ների անդամներին և զինվորական հաշմանդամներին, իսկ եթե գնա­յին հայտ միաժամանակ ներկայացրել են նույն կարգավիճակ ունեցող մաս­նակիցներ, ապա աճուրդավարը աճուրդում հաղ­թող համարված մասնակցին որոշում է վի­ճա­կա­­հա­նութ­յամբ:

8. Վիճակահանությամբ աճուրդում հաղթող համարված մասնակցի որոշումը կա­տար­վում է հետևյալ պայմաններով.

աճուրդային հանձնաժողովի անդամները բաց քվեարկությամբ, ձայների պարզ մե­ծամասնությամբ որոշում են միաժամանակ հայտ ներկայացրած մաս­նա­կից­ներին, այ­նուհետև մասնակցի վկայականին համապատասխան համարը պա­րու­­նակող քառածալ թղթերը դրվում են ծրարներում և լցվում ոչ թափանցիկ արկղի մեջ: Աճուրդում հաղ­թող է համարվում այն մասնակիցը, որի մասնակցի վկա­յա­կա­նին համապատաս­խա­նող համարը աճուրդավարը առաջինն է հանում արկղից:

9. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը և հանձնաժողովը ստորագրում են ա­ճուրդի արդյունքների մասին արձանագրությունը, որի մեկ օրինակը, հաղթողի կող­­մից լրիվ վճարումները կատարելու դեպքում, հանձնաժողովը երեք աշ­խա­տան­քա­յին օր­վա ընթացքում տրամադրում է հաղթողին:

10. Եթե աճուրդի հաղթող ճանաչված անձը արձանագրության վերաբերյալ ա­ռար­­կություններ է հայտնում, ապա դրանք նշվում են արձանագրության մեջ:

V ԼՈՏԻ ԳՆԻ ՎՃԱՐՈՒՄԸ

1. Աճուրդի մասին հրապարակային ծանուցմամբ, ժամկետ սահմանված չլի­նե­լու դեպ­քում, աճուրդում հաղթող ճանաչված անձն արձանագրությունը ստո­րա­գրե­լու օր­վա­նից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտ(եր)ի գինը:

2. Աճուրդում հաղթող ճանաչված անձին եր­կու օրինակից տրվում է վճարման հանձ­նարարագիր, որոնցից մեկը մնում է հանձնաժողովի մոտ (ձև 3):

3. Աճուրդում հաղթող ճանաչված անձը վճարման հանձնարարագրում նշված գու­­մա­րը սահմանված ժամկետում փոխանցում է ԱՀ պաշտպանության նախա­րա­րութ­­յանը` ՊԲ ֆինանսական բաժնի դրամարկղ և վճարումը հիմնավորող փաստաթուղթը ներկայացնում է հանձնա­ժո­ղո­վին:

4. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը հանձնաժողովի հետ միասին ստո­­րա­գրում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն, որն ունի պայ­ման­գրի ուժ (ձև 4):

VI ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼԸ

1. Աճուրդը համարվում է չկայացած, եթե`

1) աճուրդի հաղթողը սահմանված ժամկետում չի կատարել վճարումը և հրա­ժար­վել է գույքը ձեռք բերելուց,

2) աճուրդին չի ներկայացել ոչ մի գնորդ:

2. Աճուրդը չկայանալու դեպքում կազմվում է համապատասխան արձանա­գրու­թ­յուն (ձև 5):

3. Նույն լոտը 3 աճուրդում չվաճառվելու դեպքում Հանձնաժողը տվյալ գույքի վե­­րա­բեր­յալ փաստաթղթերն ուղարկում է ՊԲ սպառազինության ավտոմոբիլային ծառայություն` խո­­տանելու:

VII ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հանձնաժողովը կազմակերպում է աճուրդի փաստաթղթային ձևակերպումները և դրանք պահ­ում աճուրդի ավարտից հետո 3 տարվա ընթացքում:

Լոտ` աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույք կամ իրավունք, որն ունի հա­մա­պատասխան նկարագրություն, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրեն­քով նախատեսված այլ տվյալներ, իսկ աճուրդի դեպքում` նաև մեկնարկային գին:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս