Սերժ Սարգսյանը խոսել է Փաշինյանի հետ երկխոսության գնալու մասին. ՀՀԿ ԳՄ նիստի մանրամասները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին` երկար ընդմիջումից հետո, տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որը վարել է անձամբ Սերժ Սարգսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ականները հիմնականում ցանկացել են լսել Սերժ Սարգսյանի տեսակետները ներքաղաքական թեմաների վերաբերյալ: Մեր տեղեկություններով` խոսք է գնացել ԱԺ արտահերթ ընտրությունների մասին: Նշվել է, որ ՀՀԿ-ականները չպետք է հրաժարվեն երկխոսության գնալ Նիկոլ Փաշինյանի եւ մյուս ուժերի հետ: Այդ մասին բարձրաձայնել է նաեւ անձամբ Սերժ Սարգսյանը: Սակայն ՀՀԿ-ականները նաեւ հանգիստ են այն առումով, որ կարծես թե խորհրդարանում ներկայացված մյուս ուժերը եւս կողմ չեն այս տարի խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալ:
ՀՀԿ-ականները որոշել են կողմ արտահայտվել երկխոսությանը, սակայն ոչ արտահերթ ընտրություններին շուտ գնալուն: Եվ, առհասարակ, նրանք դեմ են հրատապ ընտրություններին: Նրանց միակ փաստարկն այն է, որ խորհրդարանը ոչ մի կերպ չի խոչընդոտում կառավարության աշխատանքին եւ, որպես այդպիսին, չկա քաղաքական ճգնաժամ, եւ արտահերթ ընտրություններ այժմ ամենեւին էլ պետք չեն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: