Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Սեպտեմբերի 27-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող օրակարգային մի շարք հարցերի շուրջ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը անդրադարձ  են կատարել փոխգործակցությանը «Հայաստանի հետ համագործակցության ծրագրի» շրջանակներում։

Տեսանյութեր

Լրահոս