Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և տարածքաշրջանային օրակարգային հարցերի արդիական հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվել միջազգային համաժողովներում հայ-ռուսական փոխգործակցությանը: