ԵԿՄ նախագահի միակ թեկնածուն Արամ Սարգսյանն է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ չնայած վերջին օրերին Երկրապահ կամավորականների միության շուրջ ծավալվող զարգացումներին, առաջիկա օրերին տեղի է ունենալու միության վարչության նիստը, որտեղ վերջնական տեխնիկական հարցերն են քննարկվելու հաջորդ ամսվա առաջին օրերին նշանակվելիք համագումարից առաջ։
Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո ԵԿՄ արտահերթ համագումարում որոշվելու են միության անելիքները, որի ժամանակ ընտրվելու է նաև միության նախագահը։
Թերթի տեղեկություններով՝ մինչև այս պահը ԵԿՄ նախագահի միակ թեկնածուն մնում է Արամ Զ․Սարգսյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: