Բաժիններ՝

Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Մադագասկարի արտաքին գործերի նախարարի հետ

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մադագասկարի ԱԳ նախարար Մաքսիմ Էլոի Դովոյի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին՝ հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը (ՖՄԿ) Հայաստանի անդամակցությունից հետո, Հայաստանի և Մադագասկարի միջև շփումներն ու փոխգործակցությունը նկատելիորեն աշխուժացել են:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարբեր հարթակներում փոխգործակցությանը, հատկապես արժևորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում սերտ համագործակցությունը: Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես հետաքրքրված է աֆրիկյան մայրցամաքի հետ համակողմանի գործընկերության առավել ընդլայնմամբ և պատրաստակամ է գործնական քայլեր ձեռնարկել այդ փոխգործակցության զարգացման առումով առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ։

Հայաստանի և Մադագասկարի արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ քայլերի շուրջ՝ այս համատեքստում ընդգծելով նաև բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների դերը:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկել են ՖՄԿ երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, օրակարգը, նախատեսվող միջոցառումները և մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերը: Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրել է կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և առաջ քաշվելիք նախաձեռնությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս