Բաժիններ՝

Թուրքիան ԱՄՆ-ի հետ համատեղ վարժանքներ կանցկացնի Միջերկրական ծովում

Թուրքիան սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 7-ը Արեւելյան Միջերկրականում հակասուզանավային վարժանքներ կանցկացնի ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Բահրեյնի, Ալժիրի, Կատարի, Քուվեյթի, Պակիստանի, Ռումինիայի, Սաուդյան Արաբիայի մասնակցությամբ: Այդ մասին ասված է Թուրքիայի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ։

«Արեւելյան Միջերկրականում սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 7-ը կանցկացվեն Թուրքիայի կողմից կազմակերպվող Mavi Balina-2018 ռազմածովային վարժանքները, որոնց կմասնակցեն երկրի ռազմածովային ու ռազմաօդային ուժերը՝ ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Բահրեյնի, Ալժիրի, Կատարի, Քուվեյթի, Պակիստանի, Ռումինիայի, Սաուդյան Արաբիայի հետ համատեղ: Վարժանքներին կմասնակցեն թուրքական չորս ֆրեգատ, հինգ սուզանավ, երկու հետախուզական ռազմանավ, նյութատեխնիկական աջակցության նավ, երեք ինքնաթիռ եւ վեց ուղղաթիռ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Այսօրինակ վարժանքներ Թուրքիան իր դաշնակիցների մասնակցությամբ անցկացնում է վերջին մի քանի տարվա ընթացքում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930