Բաժիններ՝

«Չեմ կարծում, որ «Լիվերպուլն» արդեն պատրաստ է հաղթել Պրեմիեր լիգան». Դեյվիդ Մոյես

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսը կարծում է, որ «Լիվերպուլը», չնայած մրցաշրջանի փայլուն մեկնարկին, դեռևս պատրաստ չէ հաղթել Պրեմիեր լիգան:

Հաղթելով «Սաութհեմփթոնին» (3:0)՝ «Լիվերպուլը» գրանցեց մրցաշրջանի լավագույն մեկնարկը պատմության մեջ. յոթ հնարավորից յոթ հաղթանակ՝ ներառելով 6 հանդիպում Պրեմիեր լիգայում:

«Ես չեմ կարծում, որ «Լիվերպուլն» արդեն պատրաստ է հաղթել Պրեմիեր լիգան: Նրանք իսկապես լավ թիմ ունեն, բայց նայեք անցյալին, ինչպիսի հրաշալի թիմեր է ունեցել «Լիվերպուլը» նախկինում, երբ նրանց կազմում հանդես էին գալիս Ալոնսոն, Մասկերանոն, Ջերարդն ու Տորեսը:

«Լիվերպուլը» հիմա նույնպես լավ թիմ ունի, սակայն ես չգիտեմ, այն նույնքան լա՞վն է, ինչպես անցյալ տարիների թիմերը: Նրանք հրաշալի հարձակվողներ ունեն, որն իրենից լուրջ սպառնալիք է ներկայացնում»,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս