Մեսսին քվեարկել է Ռոնալդուի օգտին, պորտուգալացին, հակառակը, չի նախընտրել Մեսսիին
Ֆուտբոլի Արգենտինայի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին առաջին անգամ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության իր եռյակում ընդգրկել է Կրիշտիանու Ռոնալդուին:
Մեսսին լավագույն ֆուտբոլիստի իր եռյակը կազմել է հետևյալ կերպ` Լուկա Մոդրիչ, Կիլիան Մբապե, Կրիշտիանու Ռոնալդու:
Պորտուգալիայի ազգային թիմի ավագ և Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Մեսսիին չի ընդգրկել լավագույն եռյակում՝ նախընտրելով Ռաֆայել Վարանին, Լուկա Մոդրիչին և Անտուան Գրիզմանին: