«Իմ քայլը» դաշինքում անակնկալ է եղել 80 տոկոսանոց հաղթանակը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքում անակնկալ է եղել 80 տոկոսանոց հաղթանակը։ «Մենք 60-70 տոկոս էինք ակնկալում, բայց արի ու տես՝ եղավ»,- ասաց մեր աղբյուրը։
Չնայած Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում է, սակայն թիմը՝ փոխվարչապետներ Արարատ Միրզոյանի ու Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, մինչեւ գիշերվա 3-4-ը մնացել է կենտրոնական գրասենյակում, շամպայն խմել, իսկ հաղթանակը լիարժեք կտոնեն, երբ Հայաստան վերադառնա վարչապետը։ Իսկ 43 տոկոսը ցածր ցուցանիշ չեն համարում։
«30 տոկոսը ռեգիստրում գրանցված են, բայց Հայաստանից դուրս են ապրում, 10 տոկոսն արտագնա աշխատանքի է մեկնել, մոտ 15 տոկոս չի մասնակցել, իսկ ո՞ր ընտրությանն է 100 տոկոս մասնակցություն եղել»,- ասաց «ՔՊ»-ական մեր աղբյուրը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: