Բաժիններ՝

Ճապոնիայի իշխանությունները ցանկանում են առավելագույն թվով պետծառայողների աշխատանքը կազմակերպել տանը

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է հնարավոր առավելագույն թվով պետական ծառայողների աշխատանքը կազմակերպել տանը: Ինչպես հայտնել է NHK հանրային հեռուստատեսությունը, այդ նպատակով նախարարների կաբինետին առընթեր ստեղծվել է այսպես կոչված «Կասումիգասեկի խումբը» Տոկիոյի կենտրոնի թաղամասի անվանումով, որտեղ կենտրոնացված է կենտրոնական կառավարական գերատեսչությունների մեծամասնությունը: Այդ առումով առայժմ առավել մեծ հաջողությունների է հասել վարչական գործերի եւ հաղորդակցությունների նախարարությունը. տներում աշխատում է նրա աշխատակիցների մինչեւ 52 տոկոսը:

Առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունում տնից աշխատում է ծառայողների մինչեւ 40 տոկոսը: Մինչդեռ այլ գերատեսչություններում նման աշխատակիցների բաժինը հազիվ է հասնում 10 տոկոսի, ինչը չի բավարարում կառավարությանը, որը ձգտում է առավելագույնս բեռնաթափել կենտրոնական նախարարությունները: Դրանով մի քանի նպատակ է հետապնդվում, օրինակ, նվազեցնել Տոկիոյի մետրոյի բեռնվածությունը պիկ ժամին:

Տնից կատարվող աշխատանքը նաեւ ֆինանսական հատույց է տալիս, քանի որ իշխանությունները տնտեսում են երթեւեկության տոմսերի հարցում, որոնցով նրանք ապահովում են իրենց աշխատակիցներին: Բացի այդ, հոգեբանների կարծիքով, տանը կատարվող աշխատանքն ավելի արդյունավետ է: Ընդամենը Ճապոնիայում կա շուրջ 584 հազար պետծառայող, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս