Բաժիններ՝

Մահացել է դերասան Էլ Մեթյուսը. The Sun

Կյանքի 75-րդ տարում վախճանվել է դերասան Էլ Մեթյուսը, որը նկարահանվել է «Օտարները» (1986 թ.) ֆանտաստիկական ֆիլմում եւ այլ կինոնկարներում: Այդ մասին սեպտեմբերի 24-ին հայտնել է The Sun թերթը։

Հրատարակության տվյալներով՝ դերասանը սեպտեմբերի 23-ին մահացել է Իսպանիայի իր տանը, մարմինը հայտնաբերել է նրա հարեւանը:

Մահվան պատճառները չեն նշվում: Էլ Մեթյուսը ճանաչում է ստացել Ջեյմս Քեմերոնի «Օտարները» ֆիլմում սերժանտ Էլ Էյփոնի դերի շնորհիվ: Արտիստը նաեւ երկրորդ պլանի դերերում նկարահանվել է այնպիսի ժապավեններում, ինչպիսիք են՝ «Սուպերմեն 3»-ը (1983 թ.), «Ռեգթայմ»-ը (1981 թ.), «Հինգերորդ տարրը» (1997 թ.) «Վաղը չի մեռնի երբեք» (1997 թ.) ֆիլմերը:

Մեթյուսը ծառայել է ԱՄՆ-ի ծովային հետեւակի կորպուսում եւ մասնակցել Վիետնամի պատերազմին (1964-1973 թթ.): Դերասանը երկար ժամանակ ապրել է Մեծ Բրիտանիայում, որտեղ աշխատել է հեռուստատեսությունում ու ռադիոյում: Նա նաեւ երգիչ էր ու երաժիշտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս