Բաժիններ՝

Թուրքիայի դատախազությունը FETO-ի գործով զինվորականների ձերբակալման նոր կարգադրագրեր է տվել. Anadolu

Անկարայի գլխավոր դատախազությունը հանրապետության ցամաքային զորքերի եւ ռազմածովային ուժերի շարքերից 61 զինծառայողի ձերբակալման կարգադրագիր է տվել 2016 թվականի պետական հեղաշրջման փորձի կապակցությամբ շարրունակվող հետաքննության շրջանակներում:

Ինչպես սեպտեմբերի 24-ին հայտնել է Anadolu գործակալությունը, նրանք կասկածվում են «ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպությանը» (FETO) մասնակից լինելու մեջ: Կասկածյալների թվում են 18 զինվորականներ, որոնք ներկայում ծառայություն են անցնում:

Նրանք հիմնականում կրտսեր սպայական ու սերժանտական կազմի ներկայացուցիչներ են: Հետաքննությունը գտնում է, որ այդ անձինք կանոնավոր կերպով կապվել են կազմակեպության՝ բանակային կառույցներից դուրս գործող ներկայացուցիչների, այսպես կոչված FETO-ի ներքին իմամների հետ:

Ներկայում Անվտանգության վարչության հակաահաբեկչական բաժնի աշխատակիցները ձեռնամուխ են եղել կասկածյալների ձերբակալումներին: 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորներ ու սպաներ պետական հեղաշրջման եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ձերբակալելու փորձ են ձեռնարկել:

Հիմնական դիմակայությունը ծավալվել է Ստամբուլում եւ Անկարայում, զոհվել է 250 մարդ, չհաշված պուտչիստներին, ավելի քան երկու հազար հոգի վերքեր են ստացել: Անկարան FETO-ին մեղադրում է պուտչի կազմակերպման մեջ: FETO-ին օժանդակության գործերով Թուրքիայում դատապարտվել են հազարավոր մարդիկ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս