![](/banners/BeFunky-design.jpg)
Օբամեյանգն իր արդյունքներով մոտեցել է Սալահին
![](https://168.am/wp-content/uploads/2018/09/Pierre-Emerick-Aubameyang-679378.jpg)
«Արսենալի» ֆուտբոլիստ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգն աչքի է ընկել Անգլիայի առաջնության «Էվերթոնի» հետ խաղի ընթացքում (2:0):
Գաբոնցի ֆուտբոլիստը խփել է իր 12-րդ գոլը Դորտմունդի «Բորուսիայից» լոնդոնյան ակումբ տեղափոխվելուց հետո: Հիշեցնենք, որ Օբամեյանգի դեբյուտը փետրվարին էր:
Նման ժամանակահատվածում ավելի շատ գնդակներ Պրեմիեր Լիգայում խփել է միայն «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը՝ 16 գնդակ:
Սիրարփի Աղաբաբյան