Բաժիններ՝

Բարսելոնայում հոսպիտալացվել է Մոնսերատ Կաբալիեն

Համաշխարհային ճանաչում ունեցող իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն բուժում է անցնում Բարսելոնայի կլինիկաներից մեկում: Այդ մասին գրել է Vanguardia թերթը՝ վկայակոչելով երգչուհու շրջապատին:

Աղբյուրների խոսքով՝ 85-ամյա Կաբալիեն հոսպիտալացվել է հինգ օր առաջ միզապարկի հետ կապված խնդիրների պատճառով: Նշվում է, որ բուժումը հաջող է ընթանում, եւ Կաբալիեն կարող է դուրս գրվել արդեն Լա-Մերսե տոնից հետո, որը Բարսելոնայում նշվում է սեպտեմբերի 24-ին:

2012 թվականին երգչուհին, չնայած տարիքին, տարած միկրոինսուլտին եւ ծնկի վնասվածքին, որն ստացել էր ընկնելու հետեւանքով, ելույթ է ունեցել աշխարհի մի քանի թատրոններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս