«ԱԺ-ը ցրելու մասին քննարկումների գաղափարը մեզ համար ընդունելի է, մենք պատրաստ ենք». Վահե Էնֆիաջյան. tert.am

Ազգային ժողովը ցրելու մասին քննարկումների գաղափարը մեզ համար ընդունելի է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Ծառուկյան դաշինք» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Երևան վերադառնալուն պես պետք է բանակցություններ սկսել ԱԺ ուժերի ղեկավարների հետ՝ ԱԺ-ն ցրելու մասին:

«Մենք պատրաստ ենք վարչապետի վերադառնալուն պես քննարկումների ֆորմատը հասկանալ, թե ինձ ձևաչափով պետք է մասնակցություն ունենանք, և տարբեր քաղաքական ուժերից ինչ դիրքորոշում ունեն, և ըստ այդմ էլ՝ քննարկումներն ունենանք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այն տեսակետներին, որ այս տարի պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնեն, և հարցին, թե հնարավո՞ր է թեկուզ տեխնիկապես հասցնել այս տարվա մեջ անցկացնել, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց.

«Եթե մենք խնդիրները տեսնում ենք քննարկման դաշտում՝ մենք պետք է այդ քննարկումներն ունենանք և հաշվի առնենք այն քաղաքական մոտեցումները և դրանից բխող մնացած հանգամանքները, որից հետո արդեն եզրակացություն կայացնենք, ինչի  հետ կապված մեր քաղաքական ուժը վերջնական պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս