Բաժիններ՝

Ռուսաստանը երկու շաբաթվա ընթացքում C-300 համալիրներ կհանձնի Սիրիային. Շոյգու

Ռուսաստանը երկու շաբաթվա ընթացքում C-300 զենիթահրթիռային համալիրներ կհանձնի Սիրիային: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Սիրիայի զինված ուժերին երկու շաբաթվա ընթացքում կփոխանցվի C-300 զենիթահրթիռային համալիր: Այն կարող է օդային հարձակման միջոցներ կալանել ավելի քան 250 կմ հեռավորության վրա եւ միաժամանակ խոցել մի քանի օդային թիրախ»,- ասել է Շոյգուն:

«Ընդգծեմ, որ 2013 թվականին իսրայելական կողմի խնդրանքով մենք կասեցրեցինք Սիրիային C-300 համալիրի մատակարարումը, որը պատրաստ էր առաքման համար, իսկ սիրիացի զինծառայողները համապատասխան պատրաստություն էին անցել: Այսօր իրադրությունը փոխվել է, ընդ որում ոչ մեր մեղքով»,- հավելել է ՌԴ պաշտպանության նախարարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս