Բաժիններ՝

Մեսսին և Ռոնալդուն ներկա չեն լինի «The Best» մրցանակաբաշխությանը

ՖԻՖԱ-ի կողմից կազմակերպվող «The Best» մրցանակաբաշխությանը չեն մասնակցի նախորդ տարիների հաղթողները` Լեո Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն:

Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Մեսսին որոշել էր մասնակցել լավագույնի մրցանակաբաշխությանը, թեպետ ընդգրկված չէր լավագույն եռյակում, որոշել էր ներկա լինել, բայց մտքափոխվել է անձնական պատճառներով:

2006 թվականից ի վեր Մեսսին առաջին անգամ ընդգրկված չի եղել լավագույն եռյակում:

Մրցանակաբաշխությանը ներկա չի լինի նաև Պորտուգալիայի ազգային թիմի և Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ռոնալդուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս