Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Բինալի Յըլդըրըմը Բաքվում մասնակցել է Ադրբեջանի խորհրդարանի 100-ամյակին նվիրված հատուկ նսիտին:

Յըլդըրըմը ելույթ է ունեցել և շեշտել, որ թուրքերն ու ադրբեջանցիները նույն ժողովրդի զավակներն են: Ըստ նրա՝ ժամանակակից գերլարված, տագնապային աշխարհում Թուրքիայի և Ադրբեջայի կայուն և կառուցողական համագործակցությունը լավ օրինակ կարող է լինել:

Ղարաբաղյան հիմնահարցը թուրք պաշտոնյան անվանել է տարածաշրջանը փտախտի ենթարկող խնդիր:

«Քանի դեռ չի գտնվել հիմնահարցի մնայուն լուծում, անհնար է, որ Կովկասում վերանա կոնֆլիկտային ռիսկը: Թուրքիան ի սկզբանե աջակցում է Ադրբեջանի սպասումներին և պահանջներին: Հայաստան պետությունը, ներառյալ Ղարաբաղը, Ադրբեջանի նվաճված տարածքներից պետք է դուրս գա առանց որևէ պայմանի: Այս հողերն Ադրբեջանինն են: Այդպես է եղել երեկ, այդպես կլինի ընդմիշտ»,- ասել է Բինալի Յըլդըրըմը:

   TimeTurk

Տեսանյութեր

Լրահոս