«Սա նշանակում է, որ ազգաբնակչության մյուս կեսը կամ սպասում է քաղաքական նոր ուժի, նոր գործիչների, կամ որպես քաղաքացի գոյություն չունի»

«Հարգելի հայրենակիցներ, վերջին 20-25 տարիների ընթացքում տեղի ունեցած ընտրություններից հետո առաջին անգամ ՀՀ քաղաքացին ուներ բավարար վստահություն, որ իր քվեն տեղ է հասնելու, սակայն, դրանով հանդերձ, հետիշխանափոխական Հայաստանում երևանցիների ընդամենը 43%-ը մասնակցեց ընտրություններում, իսկ մնացած 57%-ը ցուցաբերեց անտարբերություն այդ ընտրությունների նկատմամբ:

Այս արդյունքը վկայությունն է այն բանի, որ երկրում ընթացող վերջին քաղաքական իրադարձությունների նկատմամբ հետաքրքրություն ունի ազգաբնակչության  կեսից պակասը, մյուս կեսը լուրջ չի վերաբերվում երկրում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին և չի վստահում առաջադրված քաղաքական ուժերին: Սա վկայությունն է նաև այն բանի, որ ազգաբնակչության կեսից ավելին քաղաքականապես իներտ է և իր կենսակերպն ու գործունեությունը տեսնում է երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներից դուրս: Սա նշանակում է, որ ազգաբնակչության մյուս կեսը կամ սպասում է քաղաքական նոր ուժի, նոր գործիչների կամ որպես քաղաքացի գոյություն չունի:

Մոտ ապագայում Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցությունը անելու է ամեն ինչ այս հարցի պատասխանը ստանալու համար և դրանից հետո արդեն պարզ կդառնա Հայաստանի ժողովուրդը կարող է կերտել նոր որակի պետություն, թե շարունակելու ենք ապրել տասնամյակների՝ կեղծ արժեքների, միջակության և քաղաքացիական գիտակցության բացակայության ճիրաններում, որտեղ իրապես հպարտ, արժանապատիվ և իր երկրի ապագայով մտահոգ  քաղաքացին փոքրամասնություն է…»

ՀՆՔՄԿ նախագահ Անի Զախարյան

Տեսանյութեր

Լրահոս