Բաժիններ՝

Էրդողանը ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել Սիրիայում քրդական ուժերին ցուցաբերվող աջակցությունը

ԱՄՆ-ը շարունակում է աջակցել «Դեմոկրատական միություն» (ԴՄ) կուսակցությանը եւ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈՒ) կոալիցիային, որոնց Թուրքիան համարում է հանրապետությունում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) սիրիական ճյուղավորումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Կոմերսանտ» թերթում հրապարակված նյութում:

«Ցավոք, մենք տեսնում ենք, որ աջակցությունը, որը վերջին ժամանակներս ցուցաբերվում էր ԴՄ-ի եւ ՍԴՈՒ-ի ուժերին, հատկապես ԱՄՆ-ի կողմից, շարունակվում է: Նման քայլերը, որոնք վնաս են հասցնում տարածաշրջանի հավասարակշռությանն ու նրա ժողովուրդների միջեւ խաղաղությանը, պետք է դադարեցվեն»,- հավելել է նա:

Բացի այդ, Էրդողանը նշել է, որ թուրքական կողմն ակնկալում է «նաեւ Ռուսաստանի աջակցությունը այնպիսի ահաբեկչական կազմակերպությունների դեմ Թուրքիայի պայքարում, ինչպիսին են ՔԱԿ-ը, ԴՄ-ն եւ ՍԴՈՒ-ն», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս