 
                        Այդահո նահանգի ամենախոշոր Բոյսե քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթող է բացվել
 
                                    ԱՄՆ Այդահո նահանգի խոշորագույն Բոյսե քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր հուշակոթող է բացվել: Այս մասին տեղեկացնում է Idaho Press-ը:
Ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող հուշակոթողը, որը բաղկացած է մի քանի մասից, կառուցվել է Այդահոյի հայ համայնքի միջոցներով:
«Այդահո նահանգի բնակիչները և այցելուներն այսուհետ հնարավորություն կունենան տեղեկանալ 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին»,- ասել է Այդահոյի հայկական համայնքի ղեկավար Մարկ Աբաջյանը:
Հուշարձանի օծման և բացման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին: Արարողությանը ներկա են գտնվել համայնքի ներկայացուցիչները:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        