Բաժիններ՝

Փրկարարներն ամբողջությամբ ապամոնտաժել են վերհանը

Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 19/1 հասցեում շինարարական վերհանից պոկված երկաթյա դետալը ընկել է բակում կայանած ավտոմեքենայի վրա և վնասել այն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ շինության շինարարական վերհանը (արտաքին օգտագործման) մասամբ պոկվել և կախվել է: Մոտակայքում առկա է կայանած «Mercedes GL» մակնիշի ավտոմեքենան՝ վնասված ապակիով:

Փրկարարներն ամբողջությամբ ապամոնտաժել են վերհանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս