«Ես կժպտամ այդ առիթով». Արթուր Վանեցյանը՝ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ իր դեմ ներկայացրած հայցի մասին
ԱԱԾ ընօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հրապարակումներին, թե Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել իր դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում և հրապարակայնորեն հերքում, ասաց.
«Ես կժպտամ այդ առիթով, դատարանը կքննի և որոշում կկայացնի: Ես չեմ ուզում որևէ բան ասել, որ ստացվի, թե ազդեցություն եմ ունենում»: