Բաժիններ՝

Պոչետինոն չի բացառում, որ հաջորդ շաբաթ իրեն կհեռացնեն «Տոտենհեմից»

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն չի բացառում, որ արդեն հաջորդ շաբաթ կարող է հեռացվել լոնդոնյան ակումբից: «Տոտենհեմը» պարտվել է անընդմեջ «Ուոթֆորդին», «Լիվերպուլին»՝ ԱՊԼ-ում և «Ինտերին»՝ Չեմպիոնների լիգայում:

«Ես չեմ պատրաստվում քննադատել ակումբին, այլ կաջակցեմ նրան: Բոլոր որոշումները, որոնք մենք ընդունել ենք ամռանը, միասին ենք ընդունել: Ես կլինեմ «Տոտենհեմի» հետ մինչև վերջ: Հնարավոր է՝ կաշխատեմ այստեղ ևս 5 տարի, բայց և հնարավոր է, որ ինձ հեռացնեն հաջորդ շաբաթ: Յուրաքանչյուր դեպքում ես լավ կխոսեմ թիմի մասին: Եթե մենք հետո էլ պարտություններ կրենք, ապա ճնշումն ավելի ուժեղ կդառնա, իսկ ես կդառնամ առաջինը, ով պատասխան պետք է տա արդյունքի համար»,- Պոչետինոյին է մեջբերում Mirror-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս