Բաժիններ՝

Մերկելի կուսակցության վարկանիշն ընկել է ռեկորդային ցածր մակարդակ. հարցում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ պահպանողական դաշինքի վարկանիշը կորցրել է 1 տոկոսային կետ եւ կազմել է 28 տոկոս, ժողովրդականության 18 տոկոս ցուցանիշով երկրորդ տեղում է «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳհ) աջ կուսակցությունը: Այդ մասին վկայում են ARD հեռուստաալիքի համար Infratest dimap ինստիտուտի անցկացրած հարցման տվյալները։

Նշվում է, որ ՔԴՄ/ՔՍՄ-ի վարկանիշը ռեկորդային ցածր ցուցանիշ է իջել 1997 թվականի նոյեմբերից ի վեր, երբ հայտնվեց այս հարցումը: Սեպտեմբերից 6-ից «Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունը հավաքել է երկու տոկոսային կետ եւ հարցման պատմության մեջ առաջին անգամ զբաղեցրել երկրորդ հորիզոնականը: Գերմանացի սոցիալ-դեմոկրատների օգտին, որոնք Մերկելի դաշինքի հետ միասին մտնում են կառավարող կոալիցիայի մեջ, եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի օրը, ձայն կտար հարցման մասնակիցների միայն 17 տոկոսը: «Կանաչների» օգտին կքվեարկեր 15 տոկոսը, «Ձախերի» օգտին՝ 10 տոկոսը, «Ազատ դեմոկրատական կուսակցությունից» գերմանացի լիբերալների օգտին՝ 9 տոկոսը:

Արագորեն իր ժողովրդականությունը կորցնում է Գերմանիայի ՆԳ նախարար եւ ՔՍՄ-ի նախագահ Հորսթ Զեեհոֆերը: Հարցման միայն յուրաքանչյուր երրորդ մասնակիցն է հավանություն տալիս այն բանին, որ նա է զբաղեցնում այդ նախարարական պաշտոնը (28 տոկոս): Տակավին ապրիլ ամսին այս ցուցանիշը կազմում էր 39 տոկոս: Հարցման համաձայն, 59 տոկոսը ներքին գործերի նախարարի պաշտոնի համար Զեեհոֆերի թեկնածության ընտրությունն անհաջող է համարում, ապրիլին այս կարծիքը պաշտպանում էր 51 տոկոսը: Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 17-ից մինչեւ 19-ը, դրան մասնակցել է 1035 մարդ: Վիճակագրական անճշտությունը կազմում է 1,4-ից մինչեւ 3,1 տոկոսային կետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս