Բաժիններ՝

Էրդողանի այցը Գերմանիա, կարող է դառնալ հարաբերությունների նորմալացման սկիզբը. Հայկո Մաաս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա այցը Գերմանիա դրականորեն կազդի Բեռլինի եւ Անկարայի հարաբերությունների վրա: Համապատասխան հայտարարությամբ սեպտեմբերի 21-ին հանդես է եկել ԳԴՀ-ի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը Լատվիայի իր պաշտոնակից Էդգարս Ռինկեւիչի հետ անցկացված բանակցություններից հետո։

«Այցը պետք է դառնա մեր հարաբերությունների նորմալացման սկիզբը»,- ասել է նա: «Ավելի լավ է խոսել միմյանց հետ, քան միմյանց մասին»,- հավելել է նախարարը: Նրա խոսքով՝ ԳԴՀ-ն «շահագրգռված է կայուն Թուրքիայով, այդ թվում՝ տնտեսության բնագավառում»: Բացի այդ, նա ընդգծել է Թուրքիայի կարեւորությունը Սիրիայի իրադրության նորմալացման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս