Բաժիններ՝

«Ես մեծացել եմ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ ատելության մեջ, հայրս արգելում էր կրել կարմիր գույնի հագուստ». Միլներ

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները պատմել է հոր կողմից սահմանված արգելքների մասին, ով եղել է «Լիդս Յունայթեդի» մոլի երկրպագու և որի սանն է հանդիսանում ֆուտբոլիստը:

«Դա ճիշտ է, որ փոքր հասակում հայրս արգելում էր ինձ կրել կարմիր գույնի հագուստ: «Լիդսի» երկրպագուները մեծանում են «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ ատելության մեջ. դա ակումբի գլխավոր հակառակորդն է, այնպես որ, կարմիրի մասին խոսք լինել չէր կարող: Ես ոչ մարզաշապիկ ունեի այդ գույնի, ոչ որևէ այլ հագուստ: Երևի կյանքում առաջին անգամ ես դավաճանել եմ այդ կանոնին, երբ դաշտ եմ դուրս եկել Անգլիայի հավաքականի կազմում: Երբ ես տեղափոխվեցի «Լիվերպուլ», հայրս կատակեց, որ ուրախ է տեսնել ինձ կարմիրով»,- Միլներին է մեջբերում FourFourTwo-ն:

Միլները հանդես է գալիս «Լիվերպուլի» կազմում 2015 թվականից, ուր տեղափոխվեց «Լիդսից»՝ որպես ազատ գործակալ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս