Արամ Ա.-ն կոչ է արել հեռու մնալ ներքին բևեռացումներ ու լարվածություն առաջացնող արտահայտություններից թե՛ Հայաստանի, թե Սփյուռքի մեջ
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ ամյակի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հայ ժողովուրդին ուղղել է պատգամ՝ նշելով, որ անկախ հայրենիքը բնականաբար ունեցել է թերություններ ու հաջողութիւններ, սակայն ան շարունակել է հայրենաշինութեան աշխատանքը շնորհիվ հայ ժողովրդի գործուն մասնակցության։
«Հայրենիքը հզորացնելը ու ծաղկեցնելը սովորական գործ չէ ու չի կարող լինել, այլ՝ առաքելություն է», իր ուղերձում նշել է Հայրապետը՝ ավելացնելով. «Ներկայիս Հայաստանը դեմ հանդիման է կանգնած նոր մարտահրավերների, որոնց դիմագրավումը պահանջում է հայ ժողովրդի բոլոր զավակների գիտակից մասնակցությունը»։
Հայրապետը խոսել է նաև Հայաստանի ներկա իրավիճակի մասին՝ նշելով, որ «հայրենիքը գտնվում է տագնապներով լի խաչմերուկի առաջ, որի համար ազգի ներքին միասնականությունը հրամայական անհրաժեշտություն է»։ Նա կոչ է արել հեռու մնալ ներքին բևեռացումներ ու լարվածություն առաջացնող արտահայտություններից թե՛ Հայաստանի և թե Սփյուռքի մեջ։
«Պետք է համախմբվենք մեր հայրենիքի շուրջ, մեր միակամությունը աղբյուր է հզորության ու երաշխիք՝ մեր հայրենիքի ու ժողովուրդին յաջողության», ասել է Հայրապետը։
Ապա, անդրադառնալով Հայաստանի ներկա իրավիճակին, Հայրապետը թվարկել է այն տագնապները, որոնց դիմակայման համար անհրաժեշտ է ջանքեր, ինչպես՝ Հայաստանի ներսում օրինականության ամրապնդումը, հայ ժողովուրդին կենսամակարդակի բարելավումը, տնտեսական կյանքի ծաղկումը, արտագաղթի կասեցումը, Արցախի անկախության ամրապնդումը և Հայաստանի միջազգային հարաբերութիւններու առավել ծավալումը։
Վեհափառ Հայրապետը շեշտել է հայոց բանակի առանցքային դերը անկախության պահպանման մեջ. «Մեր նոր օրերու թշնամիներուն դիմաց գեշեր ու ցերեկ պաշտպանողը մեր արի տղաքն են՝ մեր նոր օրերու հերոսները։ Մենք հայոց բանակին հետ ենք բառին ամբողջական իմաստով»։