«Պետք է գիտակցենք, որ ոսոխն առանձնակի թիրախ է դարձնում Արցախը…»
Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության շնորհավորական ուղերձը՝ հայոց անկախության օրվա առթիվ.
«Հայրենատե՛ր և քրիստոնյա՛ Հայեր
Այսօր՝ 2018 թվականի սեպտեմբերի 21-ին, հայրենի սուրբ հողում և Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող արարչագործ հայ ազգը պատվախնդրությամբ տոնում է Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձը:
Ինչպես Սարդարապատի, արցախյան հերոսամարտի ընթացքում, այնպես էլ այսօր բոլոր հայերիս միավորում են Հայկ նահապետից ժառանգած արիական ոգին ու ազնիվ արյունը, անվերապահ ազգասիրությունն ու Հայաստանապաշտությունը:
Իր բազմահազարամյա պատմության ընթացքում՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը, ենթարկվելով բազում զավթողական հարձակումների և թշնամու կործանիչ արշավանքներին, «Աստվա՛ծ, Հա՛յ Ազգ, Հայաստա՛ն» եռամիասնության կարգախոսի շնորհիվ միշտ կարողացել են պահպանել ազատատենչ հայի արիական ոգին և հայ տեսակի ազգային ինքնությունը:
Ավելին, երբ արարող և խաղաղասեր հայ ժողովրդին, հայոց աշխարհին, մեր հավատքին վտանգ էր սպառնում, հերոսածին հայ մայրերը հայրենիքի և հայոց օրհնյալ հողի անվտանգության համար ընծայում էին իրենց հայրենատենչ որդիներին, ովքեր էլ միավորում էին հայ ազգը և որի շնորհիվ միասնական հայությունը միշտ հաղթանակում էր. այդպես է եղել Տիգրան Մեծի ժամանակ, ում արժանի ժառանգորդները դարձան Վարդան Մամիկոնյանը, Գևորգ Մարզպետունին, Դավիթ Բեկը, Մխիթար Սպարապետը… նոր ժամանակներում՝ Զորավար Անդրանիկը, Գարեգին Նժդեհը, Մոնթե Մելքոնյանը, Վազգեն Սարգսյանը։
Պատվարժա՛ն քույրեր և եղբայրներ, անկոտրում հա՛յ ժողովուրդ, անձամբ իմ և «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահության անունից ջերմորեն շնորհավորելով Ձեզ բոլորիդ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձի առթիվ՝ կոչ եմ անում զգոնության. հայոց անկախությունն ու հայոց սուրբ հողը պաշտպանելու խնդիրը միշտ էլ եղել է, իսկ այսօր արդիական է առավել, քան երբևէ:
Մենք պետք է հստակ գիտակցենք, որ պատերազմական վիճակում ենք միանգամից երկու թուրքական պետությունների՝ հորինված և խառնածին ցեղերի արդյունքում ձևավորված Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
Պետք է նաև գիտակցենք, որ ոսոխն առանձնակի թիրախ է դարձնում Արցախը, քանզի շատ լավ հասկանում է, որ անկախ Արցախի միավորումը մայր Հայաստանին միայն առաջին քայլն է լինելու հայերի գերնպատակի՝ ողջ Մայր Հայրենիքի ազատագրման և վերամիավորման ճանապարհին՝ Նախիջևան, Էրզրում, Տրապիզոն՝ մինչև Սև ծով…
Ստեղծված իրավիճակում մենք ուղղակի պարտավոր ենք ցանկացած պահի ազգովի ելնել ու Հայրենիքը պաշտպանել՝ դառնալով միասնական հզոր բռունցք՝ ազգ-բանակ, որի ուժը մեր հավատն է առ Աստված, անկոտրում բազուկը՝ առ զինվոր, սրբությունն՝ առ հայրենիք, դրոշ-կարգախոսը՝ առ միասնություն:
Արժանապատի՛վ Հայեր,
Մաղթում եմ Ձեզ ամուր առողջություն, ուժ և հաջողություններ:
Մաղթում եմ Ձեզ հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:
Աստված պահպանի Ձեզ և Ձեր ընտանիքներին:
Աստված պահպանի Հայաստանը, Արցախը, սփյուռքը և հայոց սուրբ հողը:
Շնորհավոր անկախությունդ, Հայաստա՛ն»: