Հնդկաստանում 30-ից ավելի մարդ է տուժել ինքնաթիռի ներսում ճնշման անկման հետևանքով
Սեպտեմբերի 20-ի առավոտյան Jet Airways հնդկական ավիաընկերության՝ Մումբայ-Ջայփուր երթուղով մեկնած ինքնաթիռի 30-ից ավելի ուղեւորներ իրենց վատ են զգացել օդանավի սալոնում ճնշման անկման պատճառով: Ինչպես հայտնել է NDTV հեռուստաալիքը, ուղեւորները գանգատվել են քթից, ականջներից արյունահոսությունից եւ սաստիկ գլխացավերից։
Հեռուստաալիքի տվյալներով՝ թռիչքից քիչ անց Boeing 737 ինքնաթիռում, որտեղ եղել է 166 ուղեւոր, ճնշումն սկսել է կտրուկ իջնել: Ուղեւորներն սկսել են գանգատվել վատ ինքնազգացողությունից:
Ինքնաթիռն շտապ կարգով վերադարձել է Մումբայ: Օդանավակայանում բժիշկներն առաջին օգնությունն են ցուցաբերել տուժածներին: Նախնական տեղեկատվության համաձայն՝ արտակարգ պատահարի պատճառ կարող էր դառնալ անձնակազմի սխալը, որը չէր միացրել հարկավոր ռեժիմը սալոնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: