ԱԺ արտահերթ ընտրություններին դեմ արտահայտվող ուժերը պետք է ձայն չստանան այս ընտրություններին. վարչապետ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին դեմ արտահայտվող քաղաքական ուժերը պետք է ընդհանրապես ձայն չստանան այս ընտրություններում։ Այդ մասին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը։

«Խորհրդարանական այն ուժերը, որոնք սկսել են «ձև բռնել», ասել՝ իբր ինձ չեն աջակցի, բայց արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշումը ես չեմ կայացրել, ժողովուրդն է կայացրել։ Ով այս որոշմանը դեմ գնաց, կնքում է իր քաղաքական մահկանացուն Հայաստանում։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ասում են՝ կարող է դեմ քվեարկենք խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, պետք է ընդհանրապես ձայն չստանան այս ընտրությունների ժամանակ, որովհետև նրանք դեմ են ժողովրդին»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ դա ժողովուրդն է որոշելու։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930