Բաժիններ՝

Դավիթ Տոնոյանը կարևորել է պաշտպանության բնագավառում հայ-չեխական համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկսիկային և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդ, փոխգնդապետ Իգոր Կանդրաչին (նստավայրը ք. Թբիլիսի)` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է փոխգնդապետ Կանդրաչին և նշել, որ պաշտպանության բնագավառում հայ-չեխական համագործակցությունը ունի բազմամյա փորձ, առկա է համապատասխան իրավական հիմք և կողմերի միջև համագործակցությունը զարգացնելու ցանկություն: Կարևորվել է նաև ռազմատեխնիկական բնագավառում համագործակցությունը և նշվել դրա իրականացման շրջանակները սահմանող իրավական փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունը:

Դեսպան Միկիսկան հաստատել է համագործակցությունը զարգացնելու չեխական կողմի պատրաստակամությունը և հույս հայտնել, որ նոր ռազմական կցորդի նշանակումը նոր թափ կհաղորդի հարաբերություններին:

Փոխգնդապետ Կանդարչն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել արդեն ձևավորված համագործակցությունը և նախաձեռնել նոր ուղղություններ, որոնք կարտահայտվեն հայ-չեխական երկկողմ ռազմական համագործակցության 2019թ. ծրագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս