Բաժիններ՝

«Սթափվե՛ք և զբաղվեք մանկավարժությամբ». Արարատի մարզպետի կոչը՝ դպրոցների տնօրեններին

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզի դպրոցների տնօրեններին կոչ է արել չմերժել բաց մրցույթների համար դիմող քաղաքացիներին: Գարիկ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որով դպրոցների տնօրեններին սթափվելու կոչ է արել:

«Եթե ձեզ թվում է, որ դուք շարունակելու եք աշխատել նախկինի պես և թափուր տեղերի համար հայտարարված բաց մրցույթին դիմած քաղաքացիներին կարող եք մերժել` ասելով, որ իզուր եք դիմում, այդ տեղի համար արդեն ասված է, այն էլ մարզպետարանից, ապա չարաչար սխալվում եք: Այդ ճանապարհը Ձեզ լավ տեղ չի տանում: Բոլոր նման դեպքերը խստագույնս կպատժվեն, էլ չեմ ասում, թե ինչ կլինի կաշառք վերցնողների հետ, եթե, իհարկե, այդպիսի «դուխով» տնօրենները դեռևս ազատության մեջ են գտնվում:

Սթափվե՛ք և զբաղվեք մանկավարժությամբ, ծառայե՛ք այն վեհ գաղափարին, ինչի համար դուք կոչված եք: Եվ մի՛ մոռացեք՝ ձեզանից է կախված մեր սերունդների երջանիկ ապագան: Իսկ մեր սիրելի քաղաքացիներին կոչ եմ անում նման դեպքերում շտապ դիմել մեզ՝ ահազանգելով (0235) 2-19-53 հեռախոսահամարով»,- գրել է մարզպետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս