Բաժիններ՝

Մեգան Մարքլը գտել է իր նոր կոչումը

Քենսինգթոնյան պալատը հայտարարել է արքայազն Հարրիի կնոջ՝ Մեգան Մարքլի նոր նախագծի՝ խոհարարական գրքի մասին: Այդ մասին հայտնել է Vogue-ը:

Together: Our Community Kitchen («Միասին. մեր ընդհանուր խոհանոցը») վերտառությամբ ժողովածուում տեղ է գտել այն կանանց 50 բաղադրատոմսից բաղկացած հավաքածուն, որոնք տուժել են 2017 թվականի հունիսի 14-ին Լոնդոնի Grenfell Tower շենքում բռնկած հրդեհից:

Աղետից հետո, որի հետեւանքով 71 մարդ է զոհվել, օթեւանից զրկված մայրերի մի ոչ մեծ խումբ հավաքվել էր Al Manaar մուսուլմանական կենտրոնում՝ կերակուր պատրաստելու իրենց ընտանիքների համար: Ավելի ուշ նրանց են միանում նաեւ ուրիշներ. ձեւավորվում է Hubb Community Kitchen հանրակցությունը:

Հունվարին Մեգան Մարքլը որոշում է անձամբ ծանոթանալ մասնակիցների հետ: Նա իմանում է, որ միջոցների անբավարարության պատճառով խոհանոցը բացվում է շաբաթական միայն երկու անգամ: Դքսուհու գլխում ծագում է խոհարարական գիրք ստեղծելու գաղափարը, որի վաճառքներից ստացված հասույթը կօգտագործվի Hubb Community Kitchen-ի զարգացման համար:

Together: Our Community Kitchen ժողովածուի թողարկումը նշանակված է սեպտեմբերի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս