Բաժիններ՝

«Խուլ-համրերի» դպրոցի մոտ՝ հետիոտնային անցումի վրա, վրաերթի են ենթարկել իր 5-ամյա խուլ-համր երեխային

Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին եւ հայտնել, որ Երեւանի «Խուլ-համրերի» դպրոցի մոտ՝ հետիոտնային անցումի վրա, վրաերթի են ենթարկել իր 5-ամյա խուլ-համր երեխային:

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղան վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 11.15-ին, նշված դպրոցի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
«Մերսեդես»-ի վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս