Գիտնականները քաղցկեղի ամենավտանգավոր ձևերից մեկի դեմ պայքարի միջոց են գտել

Լիդսի համալսարանի եւ Լոնդոնի քաղցկեղի ուսումնասիրման ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են մի մեխանիզմ, որը մեծացնում է պատրաստուկների արդյունավետությունը քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկի՝ մելանոմայի դեմ պայքարում: Համապատասխան մամուլի տեղեկագիրը հրապարակված է MedicalXpress պորտալում։

Իրենց հետազոտության մեջ մասնագետները կարողացել են վերակտիվացնել վիրուսների հիման վրա ստեղծված T-vec պատրաստուկը, որն ուղղակիորեն ներարկվում է վիրահատության չենթարկվող մելանոմայով վնասված հյուսվածքի մեջ եւ առաջացնում ուռուցքի բջիջների դեմ ուղղված իմունային ռեակցիա:

Մասնագետները պատրաստուկին հավելել են մոնոցիտներ՝ արյան սպիտակ բջիջներ, որոնք կարող են կլանել տարբեր նյութեր, եւ պարզել են, որ այդ բջիջները որսում են վիրուսի մասնիկները եւ դրանց տեղափոխում ուռուցքի շրջան՝ առաջացնելով քաղցկեղային բջիջների քայքայում:

Ինչպես նշել են գիտնականները, այս կերպ հնարավոր է դառնում T-vec պատրաստուկի օգտագործումն այնպիսի իրավիճակներում, երբ այն հնարավոր չէ ներարկել անմիջականորեն բուն նորագոյացության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Տեսանյութեր

Լրահոս