Բաժիններ՝

Խիստ հազվագյուտ կենդանի` ձեռնաոտիկ կամ այ-այ է ծնվել Դենվերի կենդանաբանական այգում

Դենվերի կենդանաբանական այգում ծնված մադագասկարյան ձեռնաոտիկը մեկն է հազվագյուտ տեսակի այն սակավաթիվ ներկայացուցիչներից, որոնք ապրում են անազատության մեջ: Այդ մասին հայտնել է Live Science-ը:

Ձեռնաոտիկի ձագը սարսափազդու է, բայց կարող է նաեւ շատ սիրուն համարվել: Նորածինն իր անունն ստացել է Հարրի Փոթերի մասին գրքերի հերոս Նիմֆադորա Թոնքսի պատվին: Ձեռնաոտիկի մորն անվանում են Բելաթրիքս՝ ինչպես Բելաթրիքս Լեսթրանջին՝ նույն այդ վեպերից:

Մադագասկարում ձեռնաոտիկների այս տեսակը 1780 թվականին հայտնաբերել է հետազոտող Պիեռ Սոններան: Իսկ թե ինչ են իրենցից ներկայացնում այ-այները, երկար են վիճել. կենդանիներին սկզբում դասել են կրծողների կարգին, բայց հետո գիտնականները եկել են այն եզրակացությանը, որ դրանք լեմուրներ են (կիսակապիկներ):

Բնության պահպանության միջազգային միությունը (ԲՊՄՄ) մադագասկարյան ձեռնաոտիկներին դասակարգում է որպես ոչնչացման սպառնալիքի տակ գտնվողների: Փորձագետների տվյալներով՝ այս կիսակապիկների վայրի պոպուլյացիայի գրեթե կեսը ոչնչացել է վերջին երեք տասնամյակների ընթացքում, հաղորդելէ ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս