 
                        «Ապօրինի հարստացման փաստով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները». Լենա Նազարյանը՝ Ալեքսանդր Սարգսյանի հայտարարության մասին
 
                                    «Ապօրինի հարստացման փաստով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները և կառավարության անդամները համապատասխան կերպով պետք է հետամուտ լինեն այդ հարցին»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ անդրադառնալով Ալեքսանդր Սարգսյանի հայտարարությանը։
Նա նշեց, որ ինքը չի զբաղվում Ա.Սարգսյանի հետ կապված խնդրով և հորդորեց նման հարցերն ուղղել իրավասու մարմիններին։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը ՀՀ վարչապետին հորդորել է կոչ անել ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին` վերադառնալ օրինականության դաշտ, անհապաղ վերադարձնել իրեն և իր ընտանիքին պատկանող գույքերը և դրամական միջոցները, կալանքից ազատել իրեն և իր ընտանիքին պատկանող դրամական միջոցները։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        