Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում կբացվի արցախյան պատերազմի զենքի թանգարան
Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի մշակույթի տանը կբացվի արցախյան պատերազմի զենքի թանգարան:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, «Արցախի հերոս», Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը:
Անդրադառնալով Մեծ Թաղեր գյուղի մշակույթի տան պատմությանը՝ նա մասնավորապես նշել է, որ այն՝ որպես ծխական դպրոց, կառուցվել է 1840-1850 թթ. բարերար Լալաբեկյանի կողմից (Լալաբեկյանը Մեծ Թաղերում 1840թթ. գործող Մետաքսի վերամաշակման գործարանի սեփականատերն էր), այն գտնվում է Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ։
«1905թ. ռուսական ցարը եկեղեցուն կից դպրոցները փակելուց հետո այն դարձել է օրիորդաց դպրոց, իսկ գյուղում սկսել է գործել չորսամյա պետական դպրոցը։ Օրիորդաց դպրոցը փակվել է 1920 թ.։ Թաթարների կողմից Շուշին վառելուց հետո, Շուշիից գյուղ եկածները տեղավորվել են պետական դպրոցի շենքում, իսկ դպրոցը տեղափոխվել է ծխական դպրոցի շենք»,- գերլ է Աղաբեկյանը՝ շենքի պատմության հետ կապված նշելով այլ հետաքրքիր մանրամասներ։
Անդրադառնալով մշակույթի տան ներկայիս վիճակին՝ Աղաբեկյանը տեղեկացնում է, որ այն վերակառուցվում է պետական միջոցներով, որտեղ կգործի գյուղի մշակույթի տունը և իր երկար տարիների երազանքներից մեկը՝ արցախյան պատերազմի զենքի թանգարանը։
Այս շենքը Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի այլևս վերականգնվող մշակույթի տունն է։ Շենքը՝ որպես ծխական դպրոց կառուցվել է…
Gepostet von Artur Aghabekyan am Sonntag, 16. September 2018