Բաժիններ՝

«Երևանի փողոցներում հպարտ պիտի քայլեն աշխատավոր, քրտինքով իրենց ընտանիքը պահող մարդիկ, ջութակահարները, բանվորները». Ն.Փաշինյան

«Այս երկրում գողերը, գողցողներն այլևս երբեք չպիտի հարգվեն, նրանք արժանի են միայն ու միայն արհամարհանքի, միայն ու միայն քրեական պատասխանատվության, սա է նոր Հայաստանը»,- Շենգավիթ համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երևանի թաղամասերում ու քուչեքում, ներողություն այդ բառի համար, ընտրակաշառք բաժանողներն այլևս թաքուն պիտի քայլեն, և Երևանի փողոցներում հպարտ պիտի քայլեն աշխատավոր, քրտինքով իրենց ընտանիքը պահող մարդիկ, ջութակահարները, բանվորները»,- իր միտքն ամփոփեց վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս